ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Պետքարտուղարի ներկայիս պաշտոնն իր քաղաքական կարիերայում վերջինն է: Այս մասին Քերրին ասել է CNN-ին տված հարցազրույցում:
Հարցին, թե պատրաստվու՞մ է նա առաջադրել իր թեկնածությունը 2016-ի նախագահական ընտրություններում, Քերրին պատասխանել է, որ նման ծրագրեր չունի:
«Այս աշխատանքն իմ կարիերայի վերջին կանգառն է»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Ջոն Քերրին ղեկավարում է ԱՄՆ պետքարտուղարությունը 2013 թվականից: Մինչ այդ նա եղել է ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահը: