211652_close_icon

Ջոն Քերրին պատրաստվում է միջազգային կոալիցիա ստեղծել՝ հակազդելու «Իսլամական պետության»-ը

views-count1229 դիտում article-date 15:27 04-09-2014
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ պատրաստվում է միջազգային կոալիցիա ստեղծել՝ հակազդելու «Իսլամական պետության»-ը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Քերիի խոսքերով՝ կոալիցիան, որը ստեղծվել է 1991թ. իրեն նախորդած Ջեյմս Բեյքերի օրոք և ուղղվել Սադամ Հուսեյնի դեմ, ժամանակակից ռազմական դիվանագիտության համար հանդիսանում է «ոսկե չափանիշ»: Նշվում է, որ Քերրին իսլամիստներին հակազդելու միջազգային խմբի ստեղծման վերաբերյալ արդեն հեռախոսազրույցներ է ունեցել իր գործընկերներ Ավստրալիայի, Իտալիայի, Հորդանանի, Կատարի և ԱՄԷ-ի հետ:

Նմանատիպ նյութեր