Բարաք Օբաման երկարաձգել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1 տարով երկարաձգել է Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։ Հունիսի 10-ին նա համապատասխան հրաման է ստորագրել և ուղարկել Կոնգրես։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Հրամանագրում ասվում է, որ «Բելառուսի կառավարության որոշ ներկայացուցիչների գործողությունները չափից դուրս վտանգավոր են ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»։
Դրանք նաև «վնասում են Բելառուսում ժողովրդավարական գործընթացներն ու կառույցները»։