211652_close_icon
views-count897 դիտում article-date 22:03 10-06-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում 2015-06-09

Հունիսի 9-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքի «Դե Բալի» սրահում «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում տեղի ունեցավ քննարկում «Հիշողության արվեստը. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով: Քննարկմանը դասախոսությամբ հանդես եկավ Ամստերդամի համալսարանի Ցեղասպանության ուսումնասիրությունների և մարդաբանության պրոֆեսոր, դոկտոր Թոմ Զվանը, ով ներկայացրեց Օսմանյան իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրականացման 3 փուլերը և հետևանքները: Կլոր սեղանին Հայոց ցեղասպանության` իրենց գործունեության վրա ազդեցության մասին խոսեցին նկարիչ և պոետ Գրիգոր Մոմջյանը և ռեժիսոր Թինա Բաստանջյանը: Ցուցադրվեց վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության թեմայով 2001թ. նկարահանված կարճամետրաժ ֆիլմը: Կոմիտասի և Գյուրջիևի գործերի կատարմամբ հանդես եկավ Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլի ղեկավար, դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Իսկենյանը: Քննարկմանը դիտարկվեցին նաև հիշողության տարրը և դրա` արվեստի տարբեր միջոցներով հանրությանը փոխանցելու և իրազեկելու կարևորությունն ու դրան առնչվող խնդիրները:

Նմանատիպ նյութեր