211652_close_icon

Պարզվում է` ՀՀ էներգետիկ համակարգից ֆինանսավորվել են էլիտար կառույցներ. ՀԺ

views-count2488 դիտում article-date 10:31 10-06-2015
«Մինչ ՀՀ իշխանությունները «լացում են» էներգետիկ համակարգում կուտակված պարտքերի թեմայով Հայտարարում, որ այդ պարտքերը կուտակվել են օբյեկտիվ պատճառներով, պարզվում է, որ այդ համակարգից ֆինանսավորվել են էլիտար կառույցներ: Մասնավորապես՝ «Որոտանի կասկադի» գործունեությունից ստացված գումարներով ֆինանսավորվել է «Ընդունելությունների տուն » ՓԲԸ-ն, շենքի հիմնանորոգման, կահուքի ձեռք բերման և շահագործման ծախսեր: Այս նպատակով «Որոտանից» վերցվել է ավելի քան 1.5 մլրդ դրամ պարտքով: Հիմա կառավարությունը որոշել է փակել այդ պարտքը կասկադի վաճառքից ստացվելիք գումարներով: Այդ գումարներով կառավարությունը մտադիր է փակել տարբեր ընկերությունների ունեցած ավելի քան 17 մլրդ դրամի կամ՝ 35 մլն դոլարի պարտք: Այս հարցը ներառված է կառավարության այսօր կայանայիք նիստի օրակարգում»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր