2191 դիտում
10:22 10-06-2015
ՀՀ հանրային ռադիոյի գործադիր տնօրենն իրեն պատկանող մի քանի գույք վաճառքի է հանել. Ժողովուրդ
«ՀՀ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն իրեն պատկանող մի քանի գույք վաճառքի է հանել: Նա վաճառում է Նորք-Մարաշ փողոցում գտնվող նախկին «Արմեն Ակոբ» հեռուստաընկերության շենքն ու Հանքավանի առանձնատունը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ա. Ամիրյանը մտադրություն ունի լքել Հայաստանը: Սակայն Արմեն Ամիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե ցանկանում է հեռանալ Հայաստանից:
«Այս անգամ ինձ ո՞ւր են ուղարկում: Կան շենքեր, կառույցներ, որոնք կառուցվում են, օգտագործվում են, իսկ հետագայում վաճառվում են, դա նշանակում է, որ ես Հայաստանից պետք է մեկնե՞մ: Իրականում նման բան չկա, ինչի մասին է խոսքը: Իսկ ցանկացած գույք ստեղծվում է կա՛մ գնվելու, կա՛մ վաճառվելու համար»,- հայտարարեց Ա. Ամիրյանը: Նշենք, որ տարիներ առաջ Ամիրյանը վաճառեց նաև Երևանի ՀԱԹ թաղամասում գտնվող «Հայաստան» կինոթատրոնը, որը գնեց Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Աշոտ Ավետիսյանը՝ Բանգլադեշի Համիկը, և որի բացմանը վերջերս մասնակցեց Սերժ Սարգսյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1967 դիտում
10:21 22-08-2014
Վ. Օսկանյանը Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող տներից մեկը վաճառքի՞ է հանել. «Իրավունք»
2069 դիտում
16:33 03-02-2016
Արման Սաղաթելյանը նշանակվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն
Այս բաժնից
1237 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»