Վ. Օսկանյանը Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող տներից մեկը վաճառքի՞ է հանել. «Իրավունք»
«Իրավունք»-ը գրում է, որ USAID-ն օրերս մերժել է «Սիվիլիթասին» հերթական դրամաշնորհի տրամադրումը:
«Հենց օտարերկրյա ֆինանսավորման դադարեցման պատճառով է, որ Ստամբուլում գործող «Սիվիլիթասի» մասնաճյուղի ֆինանսավորումն ապահովելու համար պարոն Օսկանյանը վերջերս Ստամբուլում կազմակերպել էր դրամահավաք-ճաշկերույթ, որի արդյունքում տեղի հայ գործարարներից կարողացել էր հավաքել ընդամենը 20.000 դոլար: Ասում են, որ այս ֆինանսական «որոգայթից» դուրս գալու նպատակով Վ. Օսկանյանը նույնիսկ վաճառքի է հանել Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող տներից մեկը, որի շուկայական արժեքը մոտ կես միլիոն դոլար է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։