Իտալիայում 350 կմ/ժամ արագությամբ գնացք կթողարկեն
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Իտալիայում արդեն իսկ հունիսին կաևորագույն ազգային երթուղիներում շահագործման կհանձնվի Frecciarossa 1000 նոր լոկոմոտիվը:
Դա թույլ կտա զգալիորեն կրճատել Իտալիայով ճանապարհորդող ուղևորների ճանապարհին գտնվելու ժամանակը, քանի որ «Frecciarossa 1000»-ի արագությունը հասնում է 350 կմ/ժամի:
Այդ մասին հայտնել է «Ferrovie di Stato»-ի գլխավոր տնօրեն Միքելե Էլիան` Ջենովայի «Ansaldo Breda» գործարանում կառուցված իտալական նոր սուպեր գնացքի շնորհանդեսի ժամանակ:
Նոր «Frecciarossa 1000»-ը ներկայացվել էր Միլանի Կենտրոնական երկաթուղային կայարանում, որպես հերթական «made in Italy» աուտենտիկ արտադրանք: