Ամերիկյան բանկերը 1 մլրդ. դոլարի պարտատոմսեր կթողարկեն Ուկրաինայի համար
Ամերիկյան խոշորագույն Citigroup, JP Morgan և Morgan Stanley բանկերը 5 տարի ժամկետով $1 մլրդ-ի պարտատոմսեր կթողարկեն Ուկրաինայի համար, փոխանցում է Reuters-ը:
Նախորդ՝ 2014 թվականի մայիսին ստացած պարտատոմսերից Ուկրաինան ունեցել էր 1,844% շահութաբերություն:
Իսկ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են հրաժարվել պարտքերի մարումից, այդ թվում՝ Ռուսաստանին ունեցած: