Իտալիայում սողանքի հետևանքով գնացք է դուրս եկել գծերից
Իտալիայի Տրենտինո շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով վաղ առավոտյան ուղևորատար գնացք է դուրս եկել ռելսերից: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ գնացքից տարհանվել է մոտ 80 ուղևոր: Նրանցից ոչ ոք չի տուժել:
Փրկարարական աշխատանքներին ներգրավված է եղել համապատասխան ծառայությունների 200 ներկայացուցիչ: