211652_close_icon
views-count1156 դիտում article-date 13:55 03-02-2014

Դանի Ալվեշը մտադիր է հեռանալ «Բարսելոնա»-ից

«Բարսելոնա»-ի 30-ամյա պաշտպան Դանի Ալվեշը մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ իր ներկայից ակումբից, հայտնում է Fichajes-ը: Մոտակա ժամանակում Բրազիլիայի հավաքականի խաղացողը պլանավորում է հանդիպել կատալոնյան ակումբի ղեկավարությանը, որպեսզի քննարկի իր ապագան: Ալվեշը առաջարկ ունի ՊՍԺ-ից, և նա մտադիր է ընդունել այն: Դանիել Ալվեշի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ լրանում է 2015 թվականի ամռանը, բայց արդեն պարզ է, որ կողմերը մտադիր չեն նոր պայամանագիր կնքել: Ընթացիկ մրցաշրջանում Դանի ԱԼվեշը Իսպանիայի առաջնությունում անցկացրած 15 խաղում խփել է 2 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր