Իրանում վոլեյբոլի խաղին ներկա գտնվելու համար ձերբակալված կինը հացադուլ է հայտարարել
Թեհրանում անցկացված Իրանի և Իտալիայի տղամարդկանց վոլեյբոլի հավաքականների խաղին ներկա գտնվելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտված Իրանի քաղաքացի, 25-ամյա Գոնչե Ղավամին հացադուլ է հայտարարել:
France Presse-ի փոխանցմամբ՝ նա այսկերպ իր բողոքն է հայտնում դատարանին՝ իրեն ազատազրկելու որոշում կայացնելու համար:
Ղավամիին մեղադրանք էր առաջադրվել «գործող ռեժիմի դեմ քարոզչության համար»: Վերջինս նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունի: