Կայացավ ՀՀ 2016 թվականի վոլեյբոլի կանանց առաջնության 2-րդ փուլի վերջին հանդիպումները և մրցանակների հանձնման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտմեբերի 16-ին, Երևանի ՀՊՏՀ մարզադահլիճում կայացավ հոկտեմբերի 14-ին մեկնարկած ՀՀ 2016 թվականի վոլեյբոլի կանանց առաջնության 2-րդ փուլի վերջին հանդիպումները և մրցանակների հանձնման արարողությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցույթին մասնակցում էին 4՝ Սյունիք, ԽՄՕՄՄ, ՀՊԼՀ և Նժդեհ թիմերը:
Մարցաշարի առաջին օրը կայացել է ԽՄՕՄՄ- ՀՊԼՀ խաղը և 3:0 հաշվով հաղթող է ճանաչվել ԽՄՕՄՄ թիմը, իսկ Սյունիք- Նժդեհ թիմերի հանդիպման ժամանակ Սյունիքի թիմին գրացվեց տեխնիկական պարտություն:
Երեկ հանդիպել են ԽՄՕՄՄ-Նժդեհ թիմերը, 3:1 հաշվով հաղթող է ճանաչվել ԽՄՕՄՄ թիմը, իսկ ՀՊԼՀ-Սյունիք հանդիպմանը 3:0 հաշվով պարտության է մատնել ՀՊԼՀ թիմը:
Այսօր արդեն կայացած Նժդեհ-ՀՊԼՀ հանդիպմանը 3:0 հաշվով հաղթող է ճանաչվել Նժդեհ թիմը, իսկ ԽՄՕՄՄ-Սյունիք հանդիպմանը 3:0 հաշվով ԽՄՕՄՄ թիմը:
Այսպիսով՝ 1-ին տեղն է գրավել ԽՄՕՄՄ թիմը, 2-րդ տեղում է Նժդեհ թիմը, 3-րդ տեղում՝ ՀՊԼՀ թիմը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի