Փոստի աշխատակիցները գործադուլ` Գերմանիայում
Գերմանիայում փոստային ծառայությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Արհմիության հորդորով բողոքի ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ ղեկավարությունը մերժել է աշխատանքի պայմանների բարելավման և աշխատավարձի ավելացման հետ կապված աշխատակիցների պահանջները:
Արհմիության ու փոստային ծառայությունների ղեկավարության բանակցությունները շարունակվում են ավելի քան կես տարի: Այս ընթացքում փոստի աշխատակիցները մի քանի անգամ գործադուլ են հայտարարել: