Գերմանիայի մեքենավարների արհմիությունը այս գիշեր խոշորամասշտաբ և 50-ժամյա գործադուլ է սկսել երկրի ողջ տարածքում: Այն կտևի մինչև հոկտեմբերի 20-ը՝ 04:00-ն:
Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, Գերմանիայի ողջ տարածքում դադարեցվել է միջքաղաքային էլեկտրագնացքների, տարածաշրջանային գնացքների աշխատանքը:
Մեծամասշտաբ այդ գործադուլը նախաձեռնել է GDL երկաթուղային ընկերությունը, որի միջոցով փորձ կարվի սակագների հետ կապված տարաձայնության հարցում ճնշում գործադրել Deitsche Bahn-ի ղեկավարության վրա: Արհմիությունը պահանջում է ավելացնել լոկոմոտիվների մեքենավարների աշխատավարձը 5%-ով և կրճատել աշխատանքային ժամերը: