Գերմանիայում մեքենավարները անժամկետ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային շաբաթվա կրճատում` զգուշացնելով, որ աշխատանքի չեն ներկայանա մինչև պահանջները չբավարարվեն:
Նշենք, որ երեկվանից դադարեցվել է բեռնատար, իսկ այսօրվանից` մարդատար գնացքների աշխատանքը: Երկրում երկաթուղային տրանսպորտի երթևեկը կաթվածահար է: