Հայաստանի դպրոցականները փայլուն հաջողության հասան «Սպիտակ նավակ» հեղինակավոր մրցաշարում
Ռուսաստանի Սոչի քաղաքում եզրագիծը հատեց դպրոցականների «Սպիտակ նավակ» անվանումը կրող հեղինակավոր մրցաշարը: Ինչպես ողջ մրցաշարի ընթացքում, այնպես էլ վերջին տուրում փայլուն խաղով աչքի են ընկել Հայաստանը ներկայացնող, Չեխովի անվան թիվ 55 դպրոցի սաները:
Մեր ներկայացուցիչները 3:1 հաշվով պարտության էլ մատնել Յակուտսկի թիմին և շրջանցելով բոլոր մրցակիցները ճանաչվել «Սպիտակ նավակ» մրցաշարի հաղթող:
2-րդ մրցանակը բաժին է հասել Սանկտ-Պետերբուրգի ընտրանուն, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրել են Մոսկվայի ներկայացուցիչները:
Մեր ընտրանին պարգևատրվել է հաղթական գավաթով, ինչպես նաև՝ թիմի բոլոր անդամները ստացել են Ռուսաստանի Դաշտության տարածքում 1 մրցաշարի անվճար մասնակցության հնարավորություն: