1275 դիտում
12:31 08-06-2015
Սպիտակ Նավակ. Հայաստանի թիմը վերջին տուրից առաջ պահպանում է հաղթանակի հնարավորությունները
Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող դպրոցականների «Սպիտակ նավակ» անվանումը կրող մրցաշարում կայացել են նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանը ներկայացնող, Չեխովի անվան թիվ 55 դպրոցի սաները հերթական տուրում հանդիպել են Վոլգոգրադի թիմի հետ և մրցամարտն ավարտվել է հաշտությամբ՝ 2:2. Ստեղծված իրավիճակից օգտվել է Սանկտ-Պետերբուրգի թիմը, որը մրցակցին հաղթել է 3:1 հաշվով և 0.5 միավորով շրջանցել մեր ներկայացուցիչներին:
Մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ գլխավորում է հենց Սակնտ-Պետերբուրգի թիմը, որն ունի 22.5 միավոր: Հայաստանն ունի 22 միավոր: Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2208 դիտում
00:01 05-06-2015
Սպիտակ Նավակ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը 4 տուրից հետո շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը
Այս բաժնից
1090 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1330 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը