1076 դիտում
10:18 09-06-2015
Ինչո՞ւ զոհաբերվեցին Էրդողանի հավակնությունները. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դարձան մրցապայքարի դուրս եկած բոլոր հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում՝ Արդարություն ու զարգացում կուսակցության հաղթանակը երկրի նախագահ Ռ.Էրդողանի, նրա մարմնավորած մեծապետական-սուլթանական սկզբունքների ու գործելակերպի հանդեպ։
Այսօր խիստ պայմանական կարելի է համարել այն իրողությունը, որ ԱԶԿ-ն կամ «Ակ պարտիսին» նախորդ ընտրությունների համեմատ կորցրել է քվեների 9 տոկոսը։ Թուրքիայում գոյություն ունեցող պետական ու քաղաքական համակարգի անխափան գործունեության պայմաններում դրա ապահովումն այնքան էլ դժվար չէր լինի, եթե քաղաքական զարգացումների նման շարունակությունը ձեռնտու լիներ այդ երկրի իրական տերերին։
Շարունակությունը, որը մարմնավորում էր Ռ. Էրդողանը, իրականում ձեռնտու չէ արդի Թուրքիայի քաղաքական ու տնտեսական իստեբլիշմենտի զգալի մասին, այդ թվում՝ նախագահի կուսակից Ա.Դավութօղլուի մարմնավորած ավելի չափավոր ու պրագմատիկ ուղեգծի կողմնակիցներին» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
12322 դիտում
17:32 01-01-2018
Մենք պետք է վերադարձնենք եվրոպական հավակնությունները. Մակրոն
6821 դիտում
23:30 18-10-2020
Նիկոլ Փաշինյան. Արցախի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունները միջազգային իրավական հիմք չունեն
2156 դիտում
10:23 23-10-2021
Տարածաշրջանում թուրքական հավակնությունները զսպելու հրամայականը․ «Փաստ»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»