1460 դիտում
20:33 08-06-2015
Հանձնարարվել է պատրաստել Կենդանաբանական այգու վերակառուցման երկրորդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը
Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների մասով քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել 1 մլն 200 հազար ծաղկասածիլ:
Զուգահեռ կանաչապատման աշխատանքների շրջանակում 14 հազար ծառերի բուժման աշխատանքներ են կատարվել: Հանձնարարվել է ակտիվացնել հատկապես ոռոգման համակարգերի անցկացման և խոտհունձի կազմակերպման աշխատանքները: Մայրաքաղաքում ծառի տապալման վերջին դեպքի հետ կապված էլ քաղաքապետը հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այդ մասին մանրամասն իրազեկելով նաև հանրությանը:
Անդրադառնալով կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախագծային աշխատանքներ տանել ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ:
«Մեր համաքաղաքացիներին տրված խոստման համաձայն՝ հաջողությամբ ավարտեցինք Կենդանաբանական այգու վերակառուցման առաջին փուլը և հունիսի 1-ին, այգին իր այցելուներին դիմավորեց նորովի: Կատարված լայնածավալ աշխատանքներն ընդգրկում են ամբողջ վերակառուցման ծավալի շուրջ 75 տոկոսը: Այժմ պետք է աշխատանքներ տանել երկրորդ փուլի իրագործման ուղղությամբ: Այդ նպատակով կազմեք նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի կարողանանք ծրագիրը ներառել 2016 թվականի բյուջեում և արդեն 2017-ին ծրագիրն ամբողջությամբ ավարտենք», - ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
17:12 27-09-2016
Երևանի կենդանաբանական այգում ընթացքի մեջ են վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները
Այս բաժնից
367 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
781 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
673 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը