Ավտովթար Արգավանդի խաչմերուկում. բախվել են 2 Mercedes-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 72 VR 700 համարանիշի և Mercedes մակնիշի 20 OP 001 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի