Ավտովթար՝ Արգավանդի խաչմերուկում․ 25-ամյա վարորդը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի՝ մեքենաների ջարդի հեղինակ․ բախվել է «Mercedes S580»-ին, «Jeep Renegade»-ին, կայանված «Toyota»-ին, այնուհետև բախվել երկաթե դարպասին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկի հարևանությամբ՝ Կենտրոնական փողոցի 4 հասցեի դիմաց, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Գնել Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով բախվել են «Mercedes S580» մակնիշի, «Jeep Renegade» մակնիշի և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել երկաթե դարպասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են մյուս վարորդների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2121»-ի վարորդ Գնել Ս․-ն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։