Փրկարարները հայտնաբերել են Յանցզի գետում խորտակված նավի 431 ուղևորի դի
Չինաստանում փրկարարները հայտնաբերել են հունիսի 2-ին Յանցզի գետում խորտակված նավի 431 ուղևորի դի: Դեռևս անհետ կորած է համարվում 11 մարդ:
Հիշեցնենք, որ նավում եղել է 456 ուղևոր: Փրկվել է 14 մարդ, այդ թվում` նավապետն ու ավագ մեխանիկը: