Փրկարարները բարձրացրել են Չինաստանի Յանցզի գետում խորտակված մարդատար նավը
Փրկարարներին հաջողվել է Չինաստանի Յանցզի գետի մակերես բարձրացնել խորտակված «Արևելքի աստղ» մարդատար նավը: Այդ մասին հայտնել է CCTV հեռուստաալիքը:
Նավի բարձրացման աշխատանքները սկսվել էին երեկ երեկոյան: Վերջին տվյալներով՝ փրկել հնարավոր է եղել նավում գտնվող 14 մարդու, դուրս է բերվել նաև 97 դի:
Փրկված ուղևորները պատմել են, որ նավը գետի հատակում է հայտնվել ընդամենը 30-60 վայրկյանների ընթացքում: Նավի վրա եղել է 456 մարդ, ներառյալ՝ ուղևորները, նավի անձնակազմի 46 անդամները և 5 տուրգործակալ:
Հիշեցնենք, որ Նանկինից Չունցին ուղևորվող «Արևելքի աստղ» նավը խորտակվել է հունիսի 1-ին, տեղի ժամանակով ժամը 21:28-ին: Ձերբակալված նավապետի և նավի գլխավոր ինժեների վկայությամբ՝ աղետից առաջ «Արևելիք աստղ»-ը ընկել է ցիկլոնի մեջ: