Դեսպան Սեյրանյանի աշխատանքային այցը Հրադեց Կրալովիի երկրամաս
Հունիսի 4-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն աշխատանքային այց կատարեց Հրադեց Կրալովիի երկրամաս:
Այցի շրջանակներում դեսպան Սեյրանյանին ընդունեց նահանգապետ Լուբոմիր Ֆրանցը: Նահանգապետի հետ զրույցում անդրադարձ կատարվեց նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի շրջանակներում երկրամասի և ՀՀ Տավուշի մարզի միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրին, քննարկվեցին գործակցության հնարավոր բնագավառները: Նահանգապետ Ֆրանցը պատրաստակամություն հայտնեց` գործնական քայլեր ձեռնարկել ստորագրված փաստաթուղթը կյանքի կոչելու ուղղությամբ:
Դեսպանը հանդիպումներ ունեցավ նաև երկրամասի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և նրանց ներկայացրեց Հայաստանի ներդրումային քաղաքականությունն ու հնարավորությունները:
Այցը կազմակերպել էր և հանդիպումներին մասնակցեց Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը, որը «Մաունթֆիլդ» ակումբում կատարեց հայկական գինիների շնորհանդես: