4348 դիտում
17:51 17-12-2016
Դեսպան Սմբատյանի աշխատանքային այցը ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս
Դեկտեմբերի 16-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս:
Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում ունեցավ Հայդելբերգ քաղաքի քաղաքապետ պրոֆ. Էքարթ Վյուրցների հետ, որի ընթացքում զրուցակիցներն քննարկեցին Հայդելբերգ և Երևան քաղաքների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները: Հանդիպման ավարտին դեսպանը գրառում կատարեց Հայդելբերգի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:
Այցի շրջանակներում Գերմանիայի ամենահին համալսարանի՝ Հայդելբերգի համալսարանի ռեկտորատում դեսպան Սմբատյանը հանդիպում ունեցավ համալսարանի գիտական և միջազգային հարաբերությունների հարցերով փոխնախագահ պրոֆ. Դիթեր Հերմանի և արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտ․ Յոախիմ Գերկեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին ԵՊՀ և ԵՊԲՀ հետ Հայդելբերգի համալսարանի համագործակցության ուղղությամբ ձեռքնարկվելիք քայլերը:
Նույն օրը դեսպան Սմբատյանին հյուրընկալեց Վայմարյան Հանրապետության (1919-1933թթ․) առաջին նախագահ Ֆրիդրիխ Էբերտի տուն-թանգարան հուշահամալիրի գործադիր տնօրեն Բերնդ Բրաունը: Հանդիպմանը դեսպան Սմբատյանը պատասխանեց թանգարանի գիտաշխատողների և գիտահետազոտական բաժնի ասպիրանտների բազմաթիվ հարցերին, իսկ հանդիպման ավարտին գրառում կատարեց թանգարանի պատվավոր հյուրերի գրքում:
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
21:49 17-11-2016
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի փոխվարչապետ, պետքարտուղարի հետ
1706 դիտում
14:42 04-09-2019
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այց է կատարել Բավարիա երկրամաս
Այս բաժնից
817 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
430 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
583 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ