Փրկարարները գեղեցկության սրահում օձ են որոնում
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Սիլիկյան թաղամասում գործող գեղեցկության սրահներից մեկից ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իրենց սրահում օձ է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գեղեցկության սրահ է մեկնում փրկարարների հատուկ խումբը:
Մանրամասները՝ քիչ ուշ: