94678 դիտում
14:49 01-09-2018
Ողբերգական դեպք Երևանում. «Անչոկ» գեղեցկության սրահում հայտնաբերվել է 28-ամյա վարսավիրի դին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Էդգար Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 30-ին Երևանի Երվանդ Քոչար փողոցի 17/4 շենքի 3-րդ հարկում գործող «Անչոկ» գեղեցկության սրահում 28-ամյա Նարեկ Հարությունյանի մահվան փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նշված գեղեցկության սրահում երիտասարդ տղայի դի կա։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պապյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Է. Հովհաննիսյանը։
Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ Ն. Հարությունյանն աշխատում էր նշված գեղեցկության սրահում՝ որպես վարսավիր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
94156 դիտում
11:52 01-02-2019
Առեղծվածային դեպք Երևանում. «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ