Մրցավարը նոկդաունի է ենթարկել գլխավոր մարզիչին. տեսանյութ
Արտառոց միջադեպ է գրանցվել Չինաստանի առաջնությունում՝ «Շանդուն Լունեն»-«Գույչժոու» խաղից հետո (2:2):
Խաղից անմիջապես հետո երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ շրջապատել են Հաո Յունմինին՝ հարաբերությունները պարզելու համար: Սակայն մրցավարը ոչ միայն չի ընկրկել, այլ նաեւ դիպուկ հարվածով վնասել է «Շանդունի» գլխավոր մարզիչ՝ բրազիլացի Կուկայի դեմքը: