Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը նոկդաունի է ենթարկել հակառակորդին և մրցավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բռնցքամարտի սուպերմիջին քաշայինների՝ բրիտանացի չեմպիոն Ջեյմս Դիգեյլի և աշխարհի չեմպիոն Բադու Ջեկի միջև մենամարտի ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել:
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Բադու Ջեկը պատահմամբ ուղիղ հարված հասցնում մրցավարին:
Բանն այն է, որ 5-րդ ռաունդում մրցավարը փորձել է միջամտել բռնցքամարտիկների գործողություններին, ինչի հետևանքով ինքն է հարված ստացել և քիչ է մնացել վայր ընկնի:
Ներկայացնում ենք տեսանյութը: