Արտակարգ իրավիճակ Սիրահարների այգում. ժամանել էին մեծ թվով փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, Սիրահարների այգու հարևանությամբ հաստաբուն ծառի ճյուղը շրջվել է և ամբողջությամբ փակել հետիոտնի համար նախատեսված մայթը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն նշված վայր է ժամանել ՏԿԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, այնուհետև ժամանել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները էլեկտրական սղոցով կտրեցին ծառը և ազատեցին հետիոտնի համար նախատեսված վայրից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի