Ջոլին եւ Փիթը Հունաստանում կղզի կգնեն
Լրատվամիջոցների տվյալներով՝ Անժելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը Հունաստանում կղզի են գնելու եւ նախատեսում են այդտեղ առանձնատուն կառուցել:
Որոշ տվյալներով Գայա կղզու համար աստղային զույգը 4,5 միլիոն դոլար կվճարի: Ջոլին եւ Փիթը ցանկանում են կղզում կազմակերպել իրենց եւ երեխաների հանգիստը՝ հեռու աղմուկից եւ պապարացիներից, ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը: