Լեոնարդո դի Կապրիոն դատի է տվել ԶԼՄ-ներին՝ Րիհաննայի պատճառով
Վերջերս որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Լեոնարդո դի Կապրիոյին եւ Րիհաննային միավորում է ոչ միայն ընկերությունը: Երգչուհին հերքեց դերասանի հետ սիրավեպը, սակայն ԶԼՄ-ները շարունակեցին գրել այդ մասին:
Եւ ահա, Oops! ֆրանսիական պարբերակաը գրեց, որ երգչուհին երեխայի է սպասում դի Կապրիոյից: Երգչուհին չի արձագանքել հրապարակմանը, իսկ դերասանը դատի է տվել պարբերականին:
Վերջինիս սեփականատերը՝ Ֆրեդերիկ Տրասկոլասկին, ստիպված կհանդիպի դերասանի իրավապաշտպանի հետ եւ դատարանի առջեւ կկանգնի հունիսի 16-ին: