Լեոնարդո Դի Կապրիոն միացել է Instagram-ին
Instagram-ի օգտատերերի թիվն ավելացել է ևս մեկով:
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն որոշել է գրանցվել հայտնի սոցցանցում:
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի գագաթնաժողովի ժամանակ դերասանը գրանցվել և միացել է Instagram-ին:
Instagram-ի առաջին լուսանկարներից մեկում դերասանը նկարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, ով, ինչպես հայտնի է, դերասանին նշանակել է ՄԱԿ-ի կլիմայական հարցերով դեսպան:
Այս պահին Լեոն հասցրել է տեղադրել ընդամենը 6 լուսանկար: