Հնդկաստանում 2000-ամյա մետաղադրամներ են հայտնաբերվել
Հնդկաստանի Նաուրգանգաբադ գյուղում հայտնաբերվել են 2000-ամյա մետաղադրամներ: Դրանք գտել է մի գյուղացի՝ կավաշերտերը փորելու ժամանակ: Նա մետաղադրամները հանձնել է ոստիկաններին, որոնք էլ՝ հնագետներին:
Նրանք նշել են, որ ամենայն հավանականությամբ՝ մետաղադրամները պատրաստվել են Մաուրյեվի կայսրության ժամանակ՝ մ.թ.ա. 317-180 թթ, քանի որ դրանց վրա պատկերված դիմանկարը չափազանց նման է Աշոկ արքայի դիմանկարին: