211652_close_icon
views-count46628 դիտում article-date 23:25 09-09-2017

Արտակարգ գողություն Կոտայքի մարզում. 46-ամյա գողը 79-ամյա բնակչի տնից գողացել է Սովետական միության մետաղադրամներ, մեդալներ և Բրեժնևի մեծադիր լուսանկարը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 46-ամյա տղամարդը Կոտայքի մարզում բնակարանային գողություն է կատարել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` սեպտեմբերի 8-ին Բյուրեղավանի ոստիկանություն է բերման ենթարվել Բյուրեղավան քաղաքի բնակիչ 46-ամյա Գեղամ Աղեկյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով նա Նուռնուզ գյուղի Շինարարների փողոցում գտնվող Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի բնակիչ 79-ամյա Ֆելիքս Մկրտչյանի ամառանոցից գողացել է Սովետական միության մոտ 40 մետաղադրամ, Սովետական միության մեդալներ և Լեոնիդ Իլիչ Բրեժնևի մեծադիր լուսանկարը: Փաստի առթիվ ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#EF2929] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով `դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր