Հնդկաստանում խոզի գրիպի(H1N1) պատճառով տարվա սկզբից մահացությունների թիվն անցել է 2000-ը:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Հիվանդների ընդհանուր թիվը հասել է 33.000-ի: Խոզի գրիպով հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Ռաջաստխան և Հուջարատ նահանգներում՝ յուրաքանչյուրում համարյա 7000 մարդ հիվանդ է:
Հուջարատի ամենախոշոր քաղաքի իշխանություններն արգելել են անցկացնել մասսայական միջոցառումներ՝ բացի հարսանիքներից և հուղարկավորության արարողություններից:
Խորհուրդ է տրվել զբոսաշրջիկներին պատվաստում անել մինչ Հնդկաստան մեկնելը: