10156 դիտում
21:20 07-06-2015
Աշտարակի գայի պոստի մոտ բախվել են Nissan-ն ու ГАЗ 3110-ը. կա վիրավոր. մեծն ԱՊՊԱ-ն մեկուկես ժամ է չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Աշտարակի ՃՈ անշարժ պահակակետի հարևանությամբ բախվել են Nissan մակնիշի 34 MV 762 համարանիշի և ГАЗ 3110 մակնիշի 01 LL 193 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Աշտարակի շտապօգնության բժիշկներն ու Աշտարակի թիվ 21 հրշեջ փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը` Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ:
Նշված հատվածում երթևեկությունը մեծ դժվարությամբ էին կարգավորում ՃՈ աշխատակիցները քանի, որ հետաքրքրասեր վարորդները հասնելով վթարի վայր` ավտոմեքենաների ընթացքը դանդաղեցնում էին, խցանման պատճառն էր նաև այն, որ մեծն ԱՊՊԱ-ի գործակալները չկային ու չկային:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+