211652_close_icon
views-count16613 դիտում article-date 13:04 14-07-2024

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի «Գայի պոստի» մոտ «Nissan»-ը բախվել է կայանված «BMW»-ին. մեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Գրիգոր Պ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի 17 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին «Գայի պոստի» հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի թույլատրելի հատվածում կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Ռուբեն Ճ-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենային։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «BMW»-ն էլ բախվել է ծառերին։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու BMW-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Խաչատրյանն ու Ռոման Գևորգյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նարեկ Քասյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վիրավոր ուղևորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր