Բրազիլիայի տրոպիկական անտառներում գիտնականները հայտնաբերել են գունագեղ մինի-գորտերի 7 նոր տեսակ: Դրանցից յուրաքանչյուրն ապրում է տարբեր լեռներում եւ ունի 1 սմ երկարություն:
Հայտնաբերված գորտերից շատերն ունեն թունավոր գեղձեր, որոնք օգնում են պաշտպանվել գիշատիչներից:
Գորտերը պատկանում են Brachycephalus-ների խմբին, որոնց առաջին ներկայացուցիչները հայտնաբերվել էին դեռեւս 1842 թվականին: