Եվրոպական ռոք-փառատոնի ժամանակ կայծակից տուժել է 33 մարդ
Գերմանիայում անցկացվող Եվրոպայի ամենահեղինակավոր ռոք-փառատոններից մեկի՝ Rock am Ring-ի ժամանակ կայծակից տուժել է 33 մարդ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածները եղել են իրենց սիրելի կատարողների ելույթին սպասող երկրպագուների բազմության մեջ:
Նշենք, որ այս տարվա փառատոնին մասնակցել են մասնավորապես Foo Fighters-ը, Slipknot-ը եւ The Prodigy-ն: