Շումախերի որդին վթարի է ենթարկվել
Հայտնի ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի որդին՝ Միկը, «Ֆորմուլա-4»-ում վթարի է ենթարկվել:
«Վան Ամերսֆորթ» թիմի 16-ամյա ավտոմրցարշավորդը բախվել է առջևից ընթացող ավտոմեքենային՝ վնասելով իր ավտոմեքենայի առջևի մասը:
Միկը կարողացել է ինքնուրույն լքել իր բոլիդը:
Նշենք, որ Շումախերի որդին փորձարկումների ժամանակ դարձյալ վթարի էր ենթարկվել: