Չեռնոգորիան կարող է միանալ ՆԱՏՕ-ին 1,5 տարի հետո. աղբյուր
ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հավանության են արժանացրել դաշինքին անդամակցելու Չեռնոգորիային ուղարկված հրավերքի նախագիծը, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Աղբյուրը նշել է, որ Չեռնոգորիան կարող է Հյուսիատլանտյան դաշինքի անդամ դառնալ արդեն 1,5 տարուց:
«Բանակցային ու վավերականացման գործընթացը մոտավորապես 1,5 տարի էլ կտևի»,-նշել է նա:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցումը կհարվածի Եվրատլանտիկայում ավտանգության համակարգին և ավելի կբարդացնի Ռուսաստանի և դաշինքի միջև հարաբերությունները: