6139 դիտում
22:15 03-04-2017
Չեռնոգորիան հավակնում է մինչև ամառ ՆԱՏՕ անամ դառնալ
Չեռնոգորիան մտադիր է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ մոտակա երկու ամսվա ընթացքում:
2017թ-ի մայիսին Բրյուսելում պետք է կայանա ՆԱՏՕ հերթական գագաթնաժողովը: Չեռնոգորիան սպասում է, որ մինչ այդ դաշինքի բոլոր երկրները կվավերացնեն բալկանյան երկրի անդամակցությունը: Այդ մասին հաղորդել է Չեռնոգորիայի արտգործնախարար Սրջան Դարմանովիչը:
28 դաշնակիցներից 27-ն արդեն վավերացրել են բալկանյան երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Մնացել է Իսպանիան: Անհրաժեշտ է ԱՄՆ հաստատումը, և մարտի 28-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանության է արժանացրել Չեռնոգորիայի անդամակցությանն աջակցող բանաձևը:
Դարմանովիչի խոսքով՝ Ռուսաստանը մինչև հիմա փորձում է ձախողել դաշինքին երկրի անդամակցելու գործընթացը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Բրիտանիան և ԱՄՆ-ն ապացույցներ ունեն, որ Ռուսաստանը միջամտել է Չեռնոգորիայում հեղաշրջման անհաջող փորձին:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ հակակառավարական դավադրության կազմակերպման ետևում կանգնած են Ռուսաստանի քաղաքացիներ: Սակայն չեն հաստատել, որ կազմակերպիչներն ինչ-որ կերպով կապված են Կրեմլի հետ:
Հաղորդվում էր նաև, որ Չեռնոգորիայի իշխանությունները Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում են հայտարարել երկու ռուսաստանցու հանդեպ, որոնք կասկածվում են երկրում զինված հեղաշրջման կազմակերպման փորձի համար:
[url=https://jam-news.net/?p=29074&lang=hy]JAMnews[/url]
Նմանատիպ նյութեր
1445 դիտում
21:01 06-06-2015
Չեռնոգորիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
760 դիտում
10:31 29-06-2015
ՆԱՏՕ-ն պատրաստ է իր կազմում ընդգրկել Չեռնոգորիան
1732 դիտում
15:56 21-11-2015
Չեռնոգորիան դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ին միանալու հրավեր կստանա. Մոսկվան դեմ է
Այս բաժնից
733 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
820 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
817 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet