211652_close_icon
views-count6993 դիտում article-date 15:25 06-06-2015

Հորեղբոր հուղարկավորությունից հետո Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի որդին տեխափոխվել է հիվանդանոց

Աժ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի որդին՝ Արմեն Հակոբյանը, հորեղբոր թաղման արարողությանից հետո տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժումը շարունակելու: Այս մասին S[color=#CC0000]HAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը: Նա տեղեկացրեց, որ Արմեն Հակոբյանը դեռ խորը վերքեր ունի, վիճակը միջին ծանրության է եւ բուժում է ստանում: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հիվանդանոցում մահացել է Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը: Տեղեկությունը [color=#CC0000][url=https://shamshyan.com/hy/article/2015/05/26/54212/]SHAMSHYAN.com[/url][/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր Նորայր Դավիդյանը: Իսկ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 26-ին՝ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում, որը պատկանում է Հակոբ Հակոբյանին: Պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ էին ստացել Հ. Հակոբյանի եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը, Հ. Հակոբյանի որդին՝ 30-ամյա Արմեն Հակոբյանը և 21-ամյա Արթուր Գասպարյանը: Վերջին երկուսի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Նմանատիպ նյութեր