Թուրքիայում 1 գիշերում ձերբակալվել է գյուլենական շարժման 800 ակտիվիստ. նրանց մեծ մասը ոստիկաններ են
Թուրքիայի իրավապահ մարմիններն այս գիշեր անց են կացրել Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության անդամների դեմ ամենախոշոր օպերացիան։
Ինչպես հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը, ողջ գիշերվա ընթացքում ռեյդեր են անցկացվել այդ երկրի 54 նահանգներում, ինչի ժամանակ էլ ձերբակալվել է 803 քաղաքացի, որոնց կասկածում են նշված կազմակերպությանը հարելու մեջ։
Նշվում է, որ ձերբակալվածների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են։ Օպերացիային մասնակցել է ավելի քան 8000 ոստիկան։
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները 2016 թ-ի հուլիսի 16-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենին։ Մինչ օրս այդ գործով ձերբակալվել է 113.000 մարդ։