1175 դիտում
17:26 05-06-2015
Շարունակվում է ՀՀ հարկային օրենսդրության բարեփոխումների քննարկումը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում` պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների շրջանակում ավելացված արժեքի հարկի գծով կատարված վերլուծության արդյունքները և դրանց հիման վրա մշակված առաջարկությունները:
Բացի այդ, անդրադարձ է եղել նաև «Շահութահարկի մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների առաջարկներին:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումը տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչություններին՝ շարունակել համատեղ աշխատել ՀՀ հարկային օրենսգրքի մշակման շուրջ:
Նմանատիպ նյութեր
1412 դիտում
18:57 15-04-2015
Շարունակվում է հարկային օրենսդրության բարեփոխումների քննարկումը
Այս բաժնից
2197 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1399 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան