211652_close_icon
views-count1926 դիտում article-date 18:12 05-06-2015

Գինոսյանը հերոս է` ռազմի դաշտում է կրակել, հիմա ի՞նչ` գնա, դիպլոմ գտնի՞. Դանիել Երաժիշտը` «Գինոսյան-Գևորգյան» բանավեճի մասին

[u]««Ազգային երգ ու պար» առարկայի փորձարկումը հանրակրթական դպրոցներում ոչ այնքան կրթական ծրագիր է, որքան ազգային ինքնության պահպանման հերթական քայլ: Առարկան գալիս է լրացնելու այն առարկաների ծաղկեփունջը, որոնք մենք ներդրել ենք, որպեսզի մեր երեխաները ոչ միայն կարողություն և հմտություն ունենան, այլ նաև իրենց մեջ կրեն ազգային ինքնության վրա խարսխված արժեքներ»,-վերջերս ասել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` գնահատելով մեկ տարի առաջ փորձնական տարբերակով ներդրված ծրագրի արդյունքները: Սակայն ինչպես հայտնի է, պարարվեստի ոչ բոլոր ներկայացուցիչներն են կիսում կրթական գերատեսչության ղեկավարի և ծրագրի հեղինակի կարծիքը: Այս հարցի շուրջ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջութակահար, երաժշտագետ Դանիել Երաժիշտի հետ: [/u] [b]-Պարոն Դանիելյան, կիսո՞ւմ եք «Ազգային երգ ու պար» առարկան պարտադիր դարձնելու տեսակետը: և արդյո՞ք պետք է ազգային երգը տարանջատել պարից և դասավանդել առանձին: [/b] -Առարկայի անհրաժեշտությունն, անշուշտ, կա, քանի որ հայի ինքնությունը հաստատվում է նաև արվեստով: Այն նպաստում է հայի ինքնագիտակցության արթնացմանն ու բյուրեղացմանը: Ինչ վերաբերում է առանձին դասավանդելուն, նախկինում երգն ու պարը որպես ժանրեր շատ տարածված են եղել, ընդ որում` միասնական` պարերգի տեսքով: Դա է ավանդական և ժողովրդական արվեստի տարածման միջոցը: [b]-Ծրագրի հեղինակը և նախաձեռնողը, ինչպես գիտենք, Գագիկ Գինոսյանն է: Ի՞նչ եք կարծում` ինչպես է իրականացնում իր առաքելությունը, քանզի ծրագրի գլխավոր ընդդիմախոսի` «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գևորգյանի խոսքով` առարկան պետք է դասավանդեն դիպլոմավորված մասնագետները: [/b] -Հրաշալի կերպով: Նա հատուկ խառնվածքով մարդ է: Սա այն դեպքն է, երբ անհատն է որոշում կայացնում և օրինակ ծառայում, քանի որ ի ծնե կրողն է այդ մշակույթի: Դա Գ. Գինոսյանի տարերքն է` նրա հերոսական ոգին, արվեստասիրությունը: Այլ է հարցը, թե կրթության գործի ղեկավարներին ի՞նչն է հետաքրքրում` ազգային երգն ու պա՞րը, թե՞ ակադեմիական բեմադրությունը: Բացի դրանից, բացառություններ եղել են: Պատմության ընթացքում շատ անհատներ տարբեր բնագավառներ են զուգակցել: Գինոսյանն էլ, գուցե, այդ բացառություններից է: Ավանդական պարերը «կաթի հետ են սերմանվել» և դա ժողովրդական բանահյուսության խնդիր է, ոչ թե ակադեմիական կրթության: Օրինակ, Տերընդեզի կրակի վրայով թռչելու համար ֆիզկուլտուրայի դիպլոմ պետք չէ: Գինոսյանը դիպլոմ չունի, բայց հերոս է` ռազմի դաշտում է կրակել, հիմա ինչ` գնա դիպլոմ գտնի՞: Նա կարող է կրակել սովորեցնել` առանց զինվորական ակադեմիա ավարտելու: Անդրանիկն ու Գևորգ Չաուշը ո՞ր ռազմական ակադեմիան էին ավարտել... Եթե ուսումնական համակարգին պետք է Կարեն Գևորգյանը` որպես այդպիսի գործչի տեսակ, թող իրեն դիմեն. նա էլ իր ճշմարտությունն ունի: Երկուսն էլ տեսակներ են: [b]-Ձեր դիտարկմամբ` Կ. Գևորգյանը կարո՞ղ է փոխարինել Գ. Գինոսյանին[/b] -Կարեն Գևորգյանն իր գործի վարպետն է, Գինոսյանն էլ` իր: Այստեղ ոչ թե լավի կամ վատի, այլ տեսակի հարց է: Պատերազմի ժամանակ ոչ թե ջութակ են արտադրում, այլ փամփուշտ, հիմա ջութա՞կն է լավ, թե՞ փամփուշտը: Այդ պահին, բնականաբար, փամփուշտը:

Նմանատիպ նյութեր