15017 դիտում
18:00 21-05-2015
Կարեն Գեւորգյանը փողի ու համբավի հոտ է առել, ուզում է «բիզնեսը» խլել Գինոսյանի ձեռքից. Արուսյակ Սահակյանը` «Գինոսյան-Գեւորգյան» բանավեճի մասին
[u]Դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական դասավանդումը բուռն տարաձայնությունների առիթ է դարձել։ Ծրագրի հեղինակ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի համոզմամբ էլ` ծրագրի նպատակը ոչ թե պարի մասնագետներ պատրաստելն է, այլ երեխաներին հայրենասիրական ոգով դաստիարակելը: Գլխավոր ընդդիմախոսը ՀՊՄՀ պարարվեստի ամբիոնի վարիչ, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանն է, որի համոզմամբ` «սխալ է ազգային երգ ու պար առարկայի դասավանդումը հիմնական դպրոցում, որովհետև դպրոցներում արդեն իսկ ուսուցանվում է երգ-երաժշտություն առարկան, բացի այդ` անընդունելի է, որ այն դասավանդում են ոչ մասնագետները»: Այս խնդրի շուրջ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցեց բանագետ, բանահավաք Արուսյակ Սահակյանի հետ: [/u]
[b]-Տիկին Սահակյան, ինչ կարծիքի եք Կ. Գեւորգյանի այն պնդման մասին, թե առարկան պետք է դասավանդեն բացառապես բարձրագույն կրթություն ստացած մասնագետները: Այսինքն, եթե Գ. Գինոսյանը համապատասխան կրթություն չունի, ուրեմն ազգային երգն ու պարն իր «խելքի բանը չե՞ն»: [/b]
-Սկսենք այնտեղից, որ «70 տարին» վերջապես ավարտվեց: Կարեն Գեւորգյանի տոհմը 70 տարի ժողովրդական պարի գլուխը բեմում կերավ եւ հիմա էլ չի ուզում նահանջել: Եթե Կարեն Գեւորգյանն ասում է, որ ինքը «ուսումնական» է, այսինքն` ուսումնարան է ավարտել ընդամենը, ապա ասեմ, որ դա կիսատ կրթություն է: Ուսումնարանն ավարտելուց հետո պետք է Կոնսերվատորիա ավարտել: Մի հատ պարի ուսումնարան է եղել, այն էլ` բալետի պարի, որտեղ մի քանի տարի առաջ կռվով-դավով ժողովրդական պարի բաժին է բացվել: Բալետը կապ չունի ժողովրդական երգի հետ, ինչպես որ օպերան կապ չունի ժողովրական երգի հետ: Եթե նա ավարտել է բալետի դպրոցը, իրավունք չունի ժողովրդական պարին մոտենալու` ոչ ինքը, ոչ էլ իր հայրը: Դրանք տարբեր պարարվեստներ են: Գագիկ Գինոսյանը սովորել է, օրինակ, Հայրիկ Մուրադյանից: Երբ պիտի հասկանան,որ ֆոլկլորը դպրոց է, տեսնելու եւ սովորելու դպրոց: Եթե դիպլոմ չեն տալիս, ուրեմն դպրոց չէ՞. գնացեք Կոմիտաս կարդացեք...
[b]-Գ. Գինոսյանի դեմ առցանց ստորագրահավաք սկսվեց, անգամ հնչեցին մեղմ ասած վիրավորական արտահայտություններ: Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ Կ. Գեւորգյանը լրագրողների հետ հանդիպումների ժամանակ համառորեն վարկաբեկում է Գ. Գինոսյանին: [/b]
-Գինոսյանի պարախմբի սաներն են դպրոցներում սովորեցնում ազգային երգն ու պարը, իսկ Կարեն Գեւորգյանին թվում է, թե դա խոշոր բիզնես է, դրա համար էլ ուզում են Գինոսյանի ձեռքից առնել: Բայց Գագիկին հարցրեք` որեւէ գրոշ աշխատե՞լ է՝ պարեր սովորեցնելով: Կասկադներում, հրապարակներում, որ այդքան սովորեցնում է, վարձատրվո՞ւմ է: Որտեղ մի փոքրիկ հրապարակ գտնի` պար է սովորեցնում: Ետ ջահելներից հարցրեք` իրենց վճարո՞ւմ են: Կ. Գեւորգյանը Վանուշ Խանամիրյանի ձեռքից պարարվեստի դպրոցը կիսեց, առանձնացավ, որովհետեւ բիզնեսի հետեւից էր գնում: Դե հիմա թող գնա, մրցի Գինոսյանի հետ` տեսնեմ ժողովուրդը որ դահլիճ կգնա` Գեւորգյանի պարերը կնայի՞, թե՞ ժողովրդականը: Կարեն Գեւորգյաններին 70 տարի Վանուշ Խանամիրյանով եմ պատասխանել... Կ. Գեւորգյանի գլխին «գելի ավետարան» կարդալու հավես էլ չունեմ...
[b]-Կ. Գեւորգյանը նաեւ վստահ է, որ դպրոց պետք է մտնի ոչ թե ազգային երգն ու պարը, այլ ազգային պարը: Դուք 45 տարի դասավանդում եք Կոնսերվատորիայում. ի՞նչ եք կարծում, պե՞տք է տարանջատել ազգային երգն ու պարը: [/b]
-Նախ, ինչո՞ւ է կոչվում «պարերգ»` «պար» եւ «երգ»: Պարերի 99 տոկոսը շուրջպարեր են, որոնց 80 տոկոսը պարերգով է: Եթե դու պարերգ չերգես, չես կարող պարել: Այնպես որ, Կ. Գեւորգյանը կարող է ուսումնարանի դիպլոմը դնել գրպանն ու ման գալ: Հենց այդ դիպլոմի պատճառով էլ նա իրավունք չունի ժողովրդական պարի մասին խոսելու: Եթե ինքը որպես բալերոն փորձի պապենական պար բեմադրել, տեսեք իր կոլեգաները կթողնե՞ն: Նա միջակություն է: Այդ նա է կիսատ-պռատ ուսում առածը:
[b]-Իսկ ի՞նչ եք կարծում` «Ազգային երգ ու պար» առարկան պե՞տք է պարտադիր դարձնել: [/b]
-Անշուշտ: Մեկ օրինակ ասեմ. Դիլիջանում Գ. Գինոսյանի տղաներից մեկն ազգային երգ ու պար է սովորեցնում դպրոցականներին: Գնացեք-տեսեք` այդ դասերի ժամանակ ինչ է կատարվում` ինչ խնդություն-ցնծություն է տիրում երեխաների մոտ: Մի խոսքով, Կ. Գեւորգյանը փողի ու համբավի հոտ է առել, որովհետեւ տեսել է, թե ժողովուրդը Գինոսյանի դասերի ժամանակ ոնց է լցվում հրապարակները: Եթե Կարեն Գեւորգյանը շարունակի համառել, ինձ հետ գործ կունենա...
Նմանատիպ նյութեր
3928 դիտում
10:18 07-03-2017
Փողի ու ավելի շատ փողի պայքար է լինելու. «168 ժամ»
Այս բաժնից
937 դիտում
21:42 07-12-2024
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Փարիզ
835 դիտում
21:20 07-12-2024
Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան