4994 դիտում
14:05 05-06-2015
ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, Արթուր Սաքունցին առաջարկում է ուսումնասիրել բռնաբարության նշանակությունը եւ թե ինչ իմաստ է այն պարունակում ու հորդորում…
Արթուր Սաքունցը մինչեւ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը թող ուսումնասիրեր, թե բռնաբարությունը ինչ է նշանակում եւ ինչ իմաստներ է իր մեջ պարունակում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ արձագանքելով Արթուր Սաքունցի կողմից իր դեմ դատախազությանը ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը:
«Ես համոզված եմ, որ այդ բառը ինքը իր լեքսիկոնում շատ է օգտագործում եւ անգամ տանը: Հիմա դա Սաքունց ա կամ չգիտեմ ինչ ա, բռնել ա, թող իրա դիմացից գնա ու մինչեւ վերջ տեր կանգնի: Անձամբ Սաքունցը բռնաբարելը ոնց ուզում ա, թող տենց էլ հասկանա: Ըտենցները նախ եւ առաջ թող իրենց տներին տեր կանգնեն: Դատախազն էլ թող որոշի անելիքը»,- ասաց Առաքել Մովսիսյանը:
Նա նաեւ հերթական անգամ հորդորեց բանակի անվան հետ չխաղալ եւ ավելացրեց. «Մեր բանակից լափերդ հեռու պահեք»:
Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ Խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի` Շմայսի՝ բռնաբարելու և գլխատելու հայտարարության վերաբերյալ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե Առաքել Մովսիսյանը լրատվական միջոցներին տված հարցազրույցներում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին տեղեկատվություն տարածած անձանց վերաբերյալ»: Նշենք, որ Առաքել Մովսիսյանը, մասնավորապես, նշել էր. «Աստված մի արասցե, որ բռնեցինք, հաստատ իրենք բռնաբարվելու են»:
Նմանատիպ նյութեր
10178 դիտում
12:07 24-05-2014
«Դավայ, դա սվիդանյա». ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը՝ հարբած ԱԺ գալու մասին
22815 դիտում
10:32 11-10-2014
Թե գիտեն՝ իմ աղջիկն ա, ամոթ ինձ. ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, հպարտանում է իր դստեր հաջողություններով
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2845 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր